Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Խնդիրը բնավ ֆինանսական կարողությունները չեն, խնդիրը քաղաքական կամքն է

Խնդիրը բնավ ֆինանսական կարողությունները չեն, խնդիրը քաղաքական կամքն է
13.04.2025 | 16:38

Վատիկանի Գրիգորյան պապական համալսարանում, այսպես կոչված՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում» գիտաժողովի հեռահար նկրտումները մեկնաբանելու կարիք չկա։

Ավելին՝ դրանով չի սկսվել և դրանով չի ավարտվելու մշակութային և հոգևոր արժեքների ոչնչացման կամ դրանց յուրացման տեսքով ակնհայտ ցեղասպան քաղաքականությունը։

Մտահոգողն այս դեպքում, ոչ միայն այդ ամենին պարզապես հակադարձելու, այլև հիրավի գիտական բարեխիղճ խորությամբ պատմական իրողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելու առաքելության բացակայությունն է։

Իհարկե, դա պահանջում է նաև ֆինանսական միջոցներ, որոնք չի խնայում ադրբեջանական իշխանությունը, ավելին՝ այս զեղծարարության համար ստեղծվել են հատուկ պետական մարմիններ։ Սակայն անկեղծ լինենք, անգամ սուղ միջոցներով է հնարավոր նվազագույնի հասցնել այս աղետը։ ՈՒշադիր հետևեք մեր գիտնականների մասնակցությամբ ընթացող գիտաժողովներին՝ նրանք ուղղակի ջախջախում են այդ կեղծարարներին։ Մի գիտաժողովում Հայաստանի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարճ, բայց սարկազմով ու փաստարկված ռեպլիկից հետո, Ադրբեջանի պատմության ինստիտուտի տնօրենը պապանձվել էր, չէր կարողանում անգամ պարզունակ մտքեր արտաբերել, մինչդեռ՝ նույն սուբյեկտը թղթից հոխորտալով տեքստ էր կարդում Վատիկանի համալսարանում։

Հայ գիտնականներից շատերն են այսպիսի հաղթանակներ տարել տարբեր հարթակներում և կանխել զեղծարարության աղտը։

Այսպիսով, խնդիրը բնավ ֆինանսական կարողությունները չեն, խնդիրը քաղաքական կամքն է…

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2547

Մեկնաբանություններ